News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան այցելած Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում Երեւանում է նաեւ Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն:

Օգոստոսի 21-ին, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է որ, գործընկերոջ հետ քննարկել են էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարներն ու խնդիրները:

Նրա խոսքով՝ առաջիկա կարեւորագույն ծրագրերից մեկը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էներգամատակարարման ծավալների մեծացման ծրագիրն է, համաձայն որի՝ ներկայիս 200 մգՎտ թողունակությունը հնարավոր կլինի հասցնել 700 մգՎտ-ի, կառուցվելիք 400 կՎտ բարձ լարման գծի եւ հաստատուն հոսանքի ներդիրի շնորհիվ:

Նախարարը կարեւորել է նաեւ վթարային իրավիճակների պայաններում  երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցության փորձը, եւ շնորհակալություն հայտնել վրացական կողմին գազատարի վթարների ընթացքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար:

Ի դեպ, վերջերս Վրաստանում եւս տեղի ունեցավ էներգամատակարարման խափանում, որի ընթացքում Հայաստանն իր հերթին կարողացավ օգնության ձեռք մեկնել հարեւան երկրին:

Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար եւ  կարեւորել Հայաստան-Վրաստան էներգետիկ կապերը: Նա նշել է, որ համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություն կա եւ երկու կողմերն էլ գործնական են տրամադրված դրանք զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ