News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը՝ այսօր պատասխանելով  ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին:

«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- նշել է նա:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեւարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ