Երեւանի Սեբաստիա փողոցի 141/3 շենքի դիմաց Երեւանի բնակիչ Հովիկ Միրզոյանը հուլիսի 1-ին «Միցուբիշի» մակնիշի 88UP888 համարանիշով ավտոմեքենայով վրաերթի է մի կնոջ ու փախել:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վրաերթի ենթարկված կինը, որը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը խնդրում է դեպքին ականատես, դրա վերաբերյալ տեսանյութ ունեցող մարդկանց ներկայանալ ոստիկանության բաժին:
Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում: