News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելյան Դոնեցկի մարզում պայթյունի հետեւանքով վնասվել է Վրաստանի հյուպատոսության շենքը: Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:

«Նշված դեպքի արդյունքում Վրաստանի հյուպատոսության աշխատակիցների շրջանում զոհեր չկան, քանի որ ԱԳՆ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ աշխատակիցները նախապես հեռացել էին Դոնեցկից»,- նշված է հայտարարությունում:

Միաժամանակ, Վրաստանի ԱԳՆ-ն ահազանգ է հնչեցրել Ուկրաինայի արեւելյան շրջաններում ռազմական իրադրության սրման եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման առիթով: Գերատեսչությունում կարծում են, որ «խաղաղ, ժողովրդավարական երկրի տարածքում ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում պետք է խստագույն գնահատական ստանա»,- գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Վրաստանի ԱԳՆ-ն կրկին աջակցություն է հայտնում Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինայի կառավարությունը կկարողանա միջազգայնորեն ընդունված սահմաններում վերականգնել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ապահովել բնակչության խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Նախարարությունը եւս մեկ անգամ Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել առանց հատուկ անհրաժեշտության ձեռնպահ մնալ Ուկրաինայի այն շրջաններ այցելությունից, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ