News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել. 4 տարեկան երեխաների նկարները վկայում են 14 տարեկանում նրանց ինտելեկտի մակարդակի մասին:

Մասնագետները 7.752 երկվորյակի են ուսումնասիրել եւ կապ հայտնաբերել մանկական նկարների եւ գեների ազդեցության ներքո հետագա ինտելեկտուալ զարգացման միջեւ:

4 տարեկանում այս երեխաների ծնողները խնդրել են նրանց երեխա նկարել: Ամեն նկար գնահատել են 0-12 միավոր համակարգով՝ կախված մարմնի մասերի ճիշտ դասավորությունից (գլուխ, աչքեր, քիթ, բերան, ականջ, մազեր, ձեռքեր եւ այլն): Օրինակ՝ նկարը, որում մարդը երկու ոտք, երկու ձեռք, իրան ու գլուխ ունի, սակայն առանց դիմագծերի է, 4 միավոր է ստացել: Երեխաներն ինտելեկտի բանավոր ու գրավոր թեստեր են անցել՝ ինչպես 4 տարեկանում, այնպես էլ ավելի ուշ՝14 տարեկանում:

Հետազոտողների խոսքով, որքան բարձր միավոր են հավաքել թեստի ընթացքում, այնքան բարձր է ինտելեկտը: Նկարների եւ ինտելեկտի միջեւ անհամամասնությունը փոքր է եղել՝ 0.33՝ 4 տարեկանում եւ 0.20՝ 14 տարեկանում:

Ըստ «Vesti.ru»-ի, հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել երկվորյակների նկարների նմանությանը: Միաբջիջները գրեթե նույն գեներն ունեն, մինչդեռ տարաբջիջները միայն 50 տոկոս ընդհանուր գեներ ունեն, ընդ որում՝ զույգերը դաստիարակվել են միեւնույն միջավայրում, նրանց հասանելի են եղել միեւնույն նյութերը:

Ընդհանուր առմամբ, 4 տարեկանում միաբջիջ երկվորյակների նկարները նման են եղել միմյանց ավելի, քան ոչ նույնական երկվորյակների: Այդ կերպ հետազոտողները եզրակացրել են, որ մանկական նկարների տարբերությունները գենետիկ կարեւոր հիմք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ