Նիգերիայի հյուսիս-արեւելքում «Բոքո Հարամ» իսլամական խմբավորումները վերահսկողության տակ են առել Բունի Յադի քաղաքը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Փաստը հաստատել է նաեւ Յոբե նահանգի ադմինիստրացիան, որտեղ գտնվում է հիշյալ քաղաքը։
«Քաղաքում զինվոր չի մնացել, փողոցներում գրոհայիններ են շրջում», — ասել է Յոբեի նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Գեյդամը։
Քաղաքացիները փախչում են հարեւան բնակավայրեր, իսկ քաղաքը գրաված գրոհայիններն այնտեղ ինքնադատաստան են կազմակերպում։
Մինչ այդ «Բոքո Հարամն» արդեն գրավել էր Բորնո նահանգի Դամբոա եւ Գուոզա քաղաքները եւ փորձում էր իսլամական օենքներով ապրող մի ամբողջ տարածք ստեղծել։