News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի կենտրոնական փողոցներ օգոստոսի 21-ին տասնյակ հազարավոր ուսանողներ էին դուրս եկել։ Ցուցարարները նախագահ Միշել Բաչելետից պահանջել են կատարել նախընտրական խոստումը եւ բարեփոխել ազգային կրթական համակարգը։ Բողոքողները հայտարարել են, որ իրենց համբերությունը սպառվում է, փոխանցում է rbc-ն։

Զանգվածային ցույցի ժամանակ տեղային բախումներ են տեղի ունեցել քարեր նետող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, չնայած  որ երթի մասնակիցների  մեծ մասն իրեն հանգիստ է պահել։ Իշխանությունները ցույցի մասնակիցների քանակը գնահատում են 25 հազար մարդ, իսկ ուսանողների առաջնորդները պնդում են, որ  փողոց է դուրս եկել շուրջ 80 հազար ուսանող։
Ավելի սակավամարդ ցույցեր են տեղի ունեցել նաեւ Չիլիի մյուս քաղաքներում;

Սպասվում է, որ բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու ծրագրերը կիրականացվեն այս տարվա վերջին՝ բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ