News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանը բեռնաթափելու ծրագիր ուներ։ Նա լրջորեն  մտադրվել էր Գյումրի տեղափոխել մշակույթի եւ սպորտի նախարարությունները։ Անգամ Գյումրի էր այցելել եւ շենք փնտրել։ Ծրագիրը, սակայն, նրա հետ միասին գնաց անցյալի գիրկը՝ գրվեց սառույցին։ Հովիկ Աբրահամյանն առայժմ զբաղված է իր օլիգարխ շրջապատին հարկային դաշտ բերելու գործով եւ անտեսել է այս վեհ գաղափարը։ Երեկ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է ծրագրի ճակատագրով։ «Դա աշխատանքային կարգով էր, խոսակցությունը դեռեւս չի մարել, շարունակվում է», - սփոփել է փոխնախարարը։ Հայտնի է, որ մշակույթի նախարարն ամբողջ հոգով մերժում էր Գյումրի գնալու ծրագիրը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ