News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները փորձում են Չինաստանին ներգրավել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու գործին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգող դեսպան Դենիել Ֆրիդին։

«Մենք բանակցում ենք նաեւ Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ, խորհրդակցություններ ենք անցկացրել Չինաստանի հետ, եւ կշարունակենք մեր խորհրդակցությունները», — նշել է Ֆրիդը։
Պատժամիջոցներին միանալու պատրաստ երկրների շարքում դիվանագետը նշել է Նորվեգիան եւ Շվեյցարիան, որոնք արդեն մասնակի աջակցել են իրենց։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ  ոչ մի «նոր սառը պատերազմի» մասին խոսք չկա։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նորվեգիայի իշխանությունները որոշել են միանալ Ռուսաստանի տնտեսության դեմ ԵՄ պատժամիջոցներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ