News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանը երեկ առավոտյան պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Թե որն է եղել հրաժարականի պատճառն, առայժմ մեզ պարզել չհաջողվեց։ Միայն հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում աշխատելով բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ, ունեցել է բավականին խոսուն ցուցանիշներ։

Մինչ նրա պետ նշանակվելը, տեսչության կողմից վերահսկվող գրեթե  բոլոր ոլորտներում 2011 թ. առաջին վեց ամիսներին ՀՀ բյուջե է մուտքագրվել 40 միլիոն 34 հազար դրամ, որից 3,6 միլիոնը՝ օպերատիվ աշխատանքների արդյունքում, իսկ երբ Արսեն Ավագյանն է նշանակվել տեսչության պետ, արձանագրված ցուցանիշները էականորեն փոխվել են։ Օրինակ՝ հուլիսից հետո ընկած ժամանակահատվածում՝ վեց ամսում բնապահպանական տեսչության կողմից 100 միլիոն 24 հազար դրամ է մուտքագրվել պետբյուջե, որից 62 միլիոնը՝ օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Այսինքն վեց ամսվա ընթացքում մոտ 20 անգամ ավելի շատ գումար է մուտքագրվել պետբյուջե միայն օպերատիվ աշխատանքի արդյունքում։
Հետաքրքիր է, թե ինչու այս ցուցանիշները ապահոված պաշտոնյան ինքնակամ հեռացավ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ