News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆերգյուսոն քաղաքում սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանության մեջ մեղադրվող Դարեն Ուիլսոնի համար կազմակերպված դրամահավաքի արդյունքում չորս օրում մոտ 189 հազար դոլար է հավաքվել։ Սյա մասին են վկայում GoFundMe-ի տվյալները, որի միջոցով էլ իրականացվում է դրամահավաքը։

Ուիլսոնին գումար նվիրաբերածների թիվը  գերազանցել է 5 հազարը։ Դրամահավաքի կազմակերպիչների խոսքով՝ իրենց նպատակը Ուիլսոնին եւ նրա ընտանիքին աջակցելն է նրանց համար դժվարին այս իրավիճակում։ Դրամական միջոցները կուղարկվեն Դարեն Ուիլսոնին՝ դատական ծախսերը հոգալու համար, հայտնում է lenta.ru-ն։

Սպանված դեռահասի համար կազմակերպված դրամահավաքի արդյունքում էլ ավելի քան 146 հազար դոլար է հավաքվել։ Գումար է նվիրաբերել ավելի քան 5,3 հազար մարդ։ Գումարը կուղղվի «արդարադատության հաստատմանը»։

Դեռահասի սպանությունից հետո Միսուրիում անկարգությունները չեն դադարում։ Ըստ իրավապահների՝ 18-ամյա Բրաունը հրազենային մի քանի վնասվածքներ է ստացել մեքենայում սկսված դիմադրության արդյունքում։ Սակայն, ըստ ականատեսների, անզեն երիտասարդին կրակել են այն պահիին, երբ վերջինս ձեռքերը վեր կանգնած էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ