News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս առաջ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, հապարակեցին իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջագիրը։ Համատեղ մամուլի ասուլիսում, հրապարակայնորեն ստորագրելով պահանջագրի տակ, ոչ իշխանական ուժերը նաեւ հայտարարեցին, որ իրենց պահանջների կյանքի կոչման համար իշխանությանը մինչեւ սեպտեմբերի վերջը ժամանակ են տալիս։ Սեպտեմբերի վերջին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը նախատեսում են անցկացնել համապետական հանրահավաք։ Հանրահավաքում կամփոփվեն իրենց պահանջների կատարողականը եւ կորոշվեն հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ 12 կետերի հիմնական մասը վերաբերում է ներքաղաքական հարցերին։

Մինչ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, վարչապետը դրական գնահատականներ էին հնչեցնում քառյակի՝ կառուցողական դաշտ անցնելու վերաբերյալ, 12 կետերին ավելի անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ եթե ընդդիմության նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ համանման այլ բառերը։ Նախագահի այս դիտարկումներով 12 պահանջների թեման իշխանության համար կարծես փակվեց։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ այն պատգամավորներից էր, ովքեր դրական արձագանքեցին ընդդիմության 12 կետերին։ Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը որոշեց անտեսել ընդդիմության մեկնած ձեռքը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ կետերից ինչը որ հնարավոր էր կատարել, արդեն իսկ կատարվում են, քանզի դրանց ՀՀԿ-ի ծրագրային դրույթներում տեղ են գտել։

Ինչ վերաբերում է աշնանը հանրահավաք անցկացնելու ընդդիմության սպառնալիքին էլ, մեր զրուցակիցն ասաց, որ դա իրեն միայն ուրախացնում է. «Ընդդիմությունը եթե լինի միասնական, եթե առողջ քննադատություններ, առաջարկություններ անի, իսկ ես հուսով եմ, որ կանի, մենք միայն կուրախանանք։ Նաեւ՝ զգաստ կլինենք։ Ինչեւէ, կապրենք, կտեսնենք։ Սպասենք հանրահավաքին»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ