News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դատարանն անօրինական է ճանաչել պարտքային ճգնաժամից դուրս գալու Արգենտինայի ծրագիրը։ Իշխանությունները մտադրվել էին չմարված պարտատոմսերի տերերին թույլ տալ դրանք փոխարինել տեղի բանկերի թողարկած նոր պարտատոմսերով, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն։

Արգենտինան ցանկանում էր անտեսել ամերիկյան դատարանի նախորդ որոշումը, որով սառեցվել էին երկրի վճարումները վերաձեւակերպված պարտքային պարտավորություններով եւ «տեխնիկական դեֆոլտ» էր սահմանվել։

Դատավորը արգենտինյան իշխանությունների նման մտադրությունը ոչ իրավաչափ է համարել, սակայն առայժմ Բուենոս-Այրեսին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ չի մեղադրել։
Հիմնադրամները, որոնք նախորդ՝ 2001-2002թթ. դեֆոլտի ժամանակ արգենտինական բոնդեր էին գնել, պահանջում են 1,3 մլրդ դոլարի վճարումներ, ներառյալ տոկոսները։

ԱՄՆ-ի գերագույն դատարանն ավելի վաղ Արգետինային պարտավորեցրել էր վճարել նրանց գումարները։ Բուենոս-Այրեսը հայտարարել է, որ ի վիճակի չէ մարել նման գումարը եւ ներդրողներին երկրի տնտեսական դժվարություններից օգտվելու մեջ էր մեղադրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ