News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եմենի մայրաքաղաք Սանայում տասնյակ հազարավոր շիաներ օգոստոսի 21-ին հակակառավարական երթի են ելել։ Նրանց շարքերի 30 հազար բողոքողներից առնվազն 10 հազարը զինված էին, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

 Ակցիայի մասնակիցները անկախություն էին պահանջում երկրի հյուսիսում շիաներով բնակեցված մարզերի համար։ Հակառակ դեպքում նրանք սպառնում էին տապալել գերազանցապես սուննիներից կազմված կառավարությունը։

Եմենի ուժային գերատեսչությունների տվյալով՝ Էլ Ջուաֆ նահանգում արդեն եղել էին բախումներ զինված շիա ցուցարարների եւ բանակի միջեւ։ Արդյունքում առնվազն 16 մարդ զոհվել էր։

Բացի այդ, շիաների առաջնորդ Աբդուլ Մալիք Ալ Հուսի կողմնակիցները հյուսիսում բողոքական ճամբար են ձեւավորում։ Եմենի կառավարությունը բողոքի մասնակիցների գործողություններում Մարիբ նահանգին ուղղված սպառնալիք են տեսել, որտեղ գտնվում են նավթահանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ