News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը սկսում են մտորել  պաշտպանունակության ուժեղացման ծրագիր մշակելու շուրջ», - «Իմեդիին» տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնալ նաեւ այնհանգամանքին, որ այդ երեք պետությունները, որոնք ռազմավարական նշանակության համատեղ ծրագրեր են իրականացնում, համաձայնվում են այն հարցի շուրջ, որ ճգնաժամային իրավիճակի դեպքում այդ ենթակառուցվածքն անհրաժեշտ է պաշտպանել: Ինչը բխում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի շահերից, քանի որ հենց այդ տարանցիկ ճանապարհը  օգտագործում է դաշինքի բեռների Աֆղանստան տեղափոխման համար: Այն մեծ նշանակոթյուն ունի նաեւ անվտանգության ապահովման տեսակետից, առավել եւս, Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին: Այդ երեք պետություննրի կառավարությունների ներկայացուցիչները սկսում են մտածել կառույցի պաշտպանունակության եւ պաշտպանության հզորացման ծրագիրը: Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ այդ գործողությունները ուղղված չեն որեւէ մեկի դեմ», - նշել է Ալասանիան, հաղորդում է «Վրաստան online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ