Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 7-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ձախ աչքի թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա Սիփան Ս.-ն եւ հայտնել, որ վնասվածքն ստացել է «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հրաձգարանում` իր անզգուշության հետեւանքով, օդաճնշիչ հրացանով ինքն իրեն կրակելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողները պարզել են, որ օդամղիչ հրացանից կրակելու միջոցով Սիփան Ս.-ին անզգուշությամբ վնասվածքը պատճառել է 1973 թ. ծնված Արտակ Բ.-ն:
Արտակ Բ.-ն օրերս ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն: