News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2012թ. ապօրինաբար պետական սահմանը հատելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ Ռասուլ Մուրսալովը թաքնվում է Վրաստանում օտարերկրյա պետություններից մեկի դեսպանատանը: Այդ մասին «Ենի Մուսավաթ» ադրբեջանական թերթին հայտարարել է ինքը՝ Մուրսալովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում նրա նկատմամբ հայրենիքին դավաճանության եւ խարդախության հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

Ընդ որում, հայրենիքին դավաճանության հոդվածով քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 1-4-ը Վրաստանում ակտիվիստը մասնակցել է հայ ակտիվիստների հետ հանդիպմանը: Երկրորդը գործը 6 տարի առաջ ադրբեջանական բանկերից մեկից ստացած վարկի պատճառով է:

«Իմ նկատամամբ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Մեղադրանքը հիմնավորում են օգոստոսի 1-4-ին Վրաստանում անցկացված միջոցառման շրջանակներում հայերի հետ իմ հանդիպումներով: Այնտեղ մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները», - ասել է Ռասուլ Մուրսալովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջան վերադառնալու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

«Անվտանգության նկատառումներով ես չեմ կարող ասել իմ գտնվելու վայրը: Վրաստանում ես թաքնվել եմ օտարերկրյա դեսպանատներից մեկում: Հավանաբար, հետագայում կմեկնեմ Եվրոպա», - պատմել է Մուրսալովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ