News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ահմեդ Դավութօղլուն Անկարայի արտաքին քաղաքականության կուրսը որոշող կերպարն է, հետեւաբար նրա նշանակումով հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն չի լինի: NEWS.am-ի հետ զրույցում Դավութօղլուի՝ վարչապետ նշանակվելուն այսպես արձագանքեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։

«Դավութօղլուն վերջին 12 տարիներին միշտ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, առաջին շրջանում եղել է վարչապետ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական, իսկ հետո արդեն արտգործնախարար: Ահմեդ Դավութօղլուն Անկարայի արտաքին քաղաքականության կուրսը որոշող կերպարն է: Հետեւաբար, վարչապետ նշանակվելուց հետո արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չպետք է լինեն: Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերություններում այս տարիների ընթացքում որոշում կայացնողներից մեկն էլ հենց Դավութօղլուն է, փոփոխություն չի լինի»,- ասաց նա:

Նշենք, որ օգոստոսի 21-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ արդեն նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նոր վարչապետը Ահմեդ Դավութօղլուն է, որը մինչ այս ղեկավարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ