News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

S-ryhmä մթերային խանութների խոշոր ցանցերից մեկի ղեկավարներից Իլկա Լարոտուն իր Թվիթերի էջում պատմել է, որ խանութներում ռուսական շուկայի համար նախատեսված կարագ կահյտնվի:

Ֆինները վայրկենապես արձագանքել են հաղորդագրությանը եւ անմիջապես ներխուժել patarumpu.fi կայքը, որտեղ հնարավոր է ձեռք բերել էժանացած ապրանքները: Այցելուների հոսքը այնքան կտրուկ է եղել, որ կայքը չի դիմացել եւ որոշ ժամանակ չի աշխատել, հաղորդվում է Yle ֆիննական պորտալում:

Վաճառքի հանված կարագը պատրաստված ֆիննական սերուցքից, Valio ֆիննական գործարանում:

Ժողովրդի շրջանում կարագը անվանել են «պուտինյան»: Մինչ այդ ֆիններին ցնցել էր էժանագին Oltermanni «պուտինյան պանիրը», որը արտադրվում էր Valio ընկերության կողմից Ռուսաստանի համար: Այն երկու անգամ ավելի էժան է վաճառվել՝ 3,69 եվրոյով: Մոտ ժամանակներս ֆիննական սուպերմարկետներում ակնկալվում է «պուտինյան սաղմոնի» վաճառքը:

Օգոստոսի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական հումքի  եւ պարենի առանձին տեսակների արտահանումը: Արգելված է տավարի մսի, թռչնամսի, խոզի մսի, ձկան, պանրի, կաթի եւ պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներկրումը Ավստրալիայից, Կանադայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ Նորվեգիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ