Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար Գերմանիան մտադիր չէ ուղարկել իր զինվորներին: Այդ մասին հաղորդել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
Դաշնային կանցլերը նշել է, որ Գերմանիան մտադիր է հնարավորություն տալ դիվանագիտությանը:
Անգելա Մերկելը նաեւ հաղորդել է, որ Գերմանիան իր զինվորներին չի ուղարկի նաեւ Իրաք՝ ռազմական գործողությունների մասնակցելունպատկով: Միեւնույն ժանանակ, նա նշել է, որ դաշնային կառավարությունը դիտարկում է այդ երկիր ռազմական հրահանգիչներ ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: