News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հատուկ ծառայություններին հաջողվել է հաստատել Ջոն «Բիթլի» ինքնությունը, ով խոսում է Լոնդոնի բնակիչներին հատուկ խոսվածքով՝ քոքնիով: Այդ մասին գրում է բրիտանական Sun թերթը ամերիկացի լրագրող Ջեմս Ֆոուլիի մարդասպանի մասին հոդվածում:

Պարբերականի տեղեկություններով՝ «խոսքը իսլամ ընդունած երիտասարդ բրիտանացու մասին է, ով ծայրահեղական իսլամիստների խմբի հետ Թոուեր Հեմլեթ լոնդոնյան թաղամասից որոշ ժամանակ առաջ ուղեւորվել էր Սիրիա»: Հոդվածի հեղինակները նշում են, որ Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում  իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կազմում գտնվող Մեծ Բրիտանիայի 500 քաղաքացիներից կեսը «Լոնդոնի նախկին բնակիչներ են», - հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

BBC-ի ռադիոկայանը նշել է, որ «Իսլամական պետություն» շարժման զինյալների մի խումբ «մասնագիտանում է արեւմտյան պատանդներ գտնելու մեջ»: BBC-ի տվյալներով՝ այժմ «զինյալների կողմից գերեւարվածների թիվը անցնում է երկու տասնյակից»:

Որոշ տվյալների համաձայն, վերջին ամիսներին Արեւմուտքի մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից այդ պատանդներին ազատ արձակելու բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Նրանց մի մասը, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացին, ազատ էր արձակվել փրկագնի դիմաց: «Ջեյմս Ֆոուլիի համար, ում եղբայրը ծառայում է ԱՄՆ-ի զինված ուժերում, Իսլամական պետության զինյալնրը 132 մլն դոլար փրկագին են պահանջել», - նշում է BBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ