Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1985 թ. ծնված Էդգար Ա.-ի տանը: Նրան պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է «ԱԿ-74» ինքնաձիգի 30 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն առգրավվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: