News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը  արագացրել է արտասահմանում նախկին խորհրդային լրատվամիջոցների բյուրոյի արդիականացումը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի կառավարությունը ծրագրում է 1,4 միլիարդ ռուբլի հատկացնել արդեն անգլերենով, իսպաներենով եւ արաբական լեզուներով հեռարձակվող Russia Today հեռուստաընկերությանը՝ ֆրանսերենով նոր ալիք բացելու համար:

Բացի դրանից, Մոսկվայի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Գերմանիան, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, եւ որտեղ աճում է հանրային դժգոհությունն ԱՄՆ-ի նկատմամբ, նշում է թերթը եւ հավելում, որ  Russia Today-ի հեռարձակումը գերմաներենով նախատեսված է 2015 թ.: 

Այդպիսի ընդլայնումը Կրեմլին աշխարհում ԱՄՆ-ի դերից դժգոհ լսարանի հետ աշխատելու նոր հնարավորություններ կտա, նշում է թերթը: Հոդվածում նաեւ ասվում է, որ Մոսկվայի նման գործողությունները հիշեցնում են «սառը պատերազմի» ժամանակները, երբ ԽՍՀՄ-ը լրատվական նախագծերի մի ամբողջ շարք էր թողարկել՝ օտար լեզուներով:  «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հերքում է նման համեմատությունները, հավելում է թերթը:

Գերմանիայի եւ Ֆրանսիայի նկատմամբ հետաքրքրությունը վկայում է Եվրոպան ԱՄՆ-ից եւ Ուկրաինայի ճգնաժամի հարցի գնահատման վերաբերյալ եվրոպացիներին իրենց կառավարություններից «տարանջատելու» Մոսկվայի փորձերի մասին, կարծում է WSJ-ն, հայտնում է gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ