News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի որդի Ալեքսեյ Պորոշենկոն ծառայում է երկրի հարավ-արեւելքի հակաահաբեկչական գործողության գոտում, հայտարարում են ուկրաինական լրատվամիջոցները:

Վինիցայի մարզային խորհրդի 29-ամյա պատգամավորը տանը թողել է երեք ամսական որդուն՝ Պետյային, կնոջը՝ Յուլյային եւ գաղտնի մեկնել կռվելու, պատմել են Պորոշենկոյի շրջապատի աղբյուրները:

Ըստ աղբյուրների՝ չորս շաբաթ առաջ  Ալեքսեյը ծանուցում էր ստացել:

«Այժմ նա ծառայում է հակաահաբեկչական գործողության գոտու ստորաբաժանումում: Հնարավոր է, որ նա այլ ազգանունով է հանդես գալիս», — ասված է հաղոդագրությունում:

Հակաահաբեկչական կենտրոնի բանակցային խմբի ղեկավար Յուրի Տանդիտը հաստատում է այս տեղեկությունը: Ըստ նրա՝ Ալեքսեյ Պորոշենկոն իրեն համեստ է պահում: Նախագահը ոչ մի տեղ չի նշել որդու ծառայության մասին, հավելել է նա:

Չնայած որ Պորոշենկո կրտսերը բանակ է գնացել, նա պատգամավորի իր իրավասությունները վայր չի դրել:

Ավելի վաղ զորակոչի ծանուցում էր ստացել Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի 21-ամյա որդին՝ Կիրիլը: Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի ավագ որդուն՝ Ալեքսանդրին, նույնպես զորակոչել են բանակ: 

Հայտնի է նաեւ, որ «Կիեւ-1» ջոկատում է ծառայում ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի 25-ամյա որդի Ալեքսանդրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ