News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղական ժամանակով 7:27-ին 5,1 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի հյուսիսում՝ Հալկիդիկի թերակղզու մոտակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Աթենքի աստղադիտարանի երկրաբանական ինստիտուտին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Աթենքից 220 կմ դեպի հյուսիս, Նեա Սկիոնի քաղաքից հարավ ընկած ծովային տարածքում:

Դրանից 5 րոպե առաջ գրանցվել էր 4,1 բալ հզորությամբ երկրաշարժ, իսկ հետո հետցնցում՝ 3.2 բալ հզորությամբ:

Երկրաշարժը վնաս չի պատճառել:

Սալոնիկում Արիստոտելի ինստիտուտի սեյսմաբանության ամբիոնի ներկայացուցիչը Skai հեռուստաալիքին հայտարարել է, որ ստորգետնյա ցնցումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում, սակայն հզոր երկրաշարժ չի սպասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ