News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարզահամերգային համալիրը շուտով կվերածվի հասարակական զուգարանի, եթե Պաշտպանության նախարարությունը զինվորներին բերի այնտեղ, իսկ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այն պաշտպանեն այնպես, ինչպես հիմա են պաշտպանում: Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՄՀՀ-ն ՊՆ-ին հանձնելու կառավարության որոշմանը։

«Այն, ինչ-որ հիմա կատարվում է շենքի ներսում, նախկին սեփականատերերի օրոք ոչ մի վայրկյան տեղի չի ունեցել: Եվ ես մտահոգություն ունեմ, որ եթե զինվորներին բերեն, լցնեն ու էն ձեւ պաշտպանեն, ինչպես հիմա են պաշտպանում, մարզահամերգային համալիրը շուտով կդառնա մոտավորապես հասարակական զուգարան»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրը կարող է այցելել եւ տեսնել, թե ինչ գարշահոտություն է տիրում այնտեղ:

Կորյուն Գրիգորյանի խոսքով, իրենք շարունակելու են պայքարը իրավական հարթությունում եւ, եթե արդյունքի չհասնեն, ապա կդիմեն Եվրադատարան:

«Մենք մեր պայքարը շարունակելու ենք իրավական դաշտում եւ երբեւէ չենք իջնելու մեր դիրքերից: Եթե մեզ չբավականացնի Հայաստանի իրավական դաշտը, մենք կդիմենք Եվրադատարան, քանի որ ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում ծանոթ, խնամի, բարեկամ հարաբերությունները չեն գործում»,- ասաց նա:

Անդրադառնալով պարտքի պատճառով ՄՀՀ-ն աճուրդի հանելու որոշմանը՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նշեց, որ աճուրդի լոտում չի նշվել, որ կառույցը պատմամշակութային է:

«ՄՀՀ աճուրդի է հանվել որպես բազմաբնակարանային շենքի բնակարան, ու անգամ լոտում չի նշվել որպես պատմամշակութային արժեք, եւ սա ուղղակի խայտառակություն է, որ այն գնահատվել է իր իրական գնից մի քանի անգամ ցածր»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:

 Կորյուն Գրիգորյանը դժգոհեց կառույցի աշխատակիցների հանդեպ ԴԱՀԿ վերաբերմունքից. «Մենք դժգոհ ենք այն հանգամանքից, որ մեզ նախքան վտարելը պետք է պատշաճ կերպով ծանուցեին, իսկ վտարման գործընթացը իրականացնում են կամ աճուրդի սկզբում, կամ վերջում, բայց ոչ կեսերին»:

ՄՀՀ ներկայացուցիչը զարմանքը հայտնեց, որ վարչապետին ուղղված իրենց երեք նամակներից ոչ մեկին Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել. «Մեր համար նորությունը այն է, որ մեր 3 նամակները, որոնք ուղղված են եղել ներկայիս վարչապետին, տեղ չեն հասել, որն ուղղակի աբսուրդի ժանրից է»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ նամակում իրենք բողոքում են ինչպես աճուրդի պայմաններից, այնպես էլ դատական գործընթացներից:

Կորյուն Գրիգորյանի կարծիքով, սա պայմանավորված է նրանով, որ ՄՀՀ-ն գտնվում է  ՊՆ հաշվեկշռում. «Եթե խառնված է ՊՆ-ն,  ուրեմն ամեն ինչ պարզ է. ամեն ինչ լինելու է դռնփակ. եւ ինչպես «Վանա լիճ» ռեստորանային համալիրի, Անվադողերի գործարանի դեպքում էր, որոնք անցել են Պաշտպանության նախարարությանը, այնպես էլ այս դեպքում ամեն ինչ լինելու է փակ ռեժիմի ներքո»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:

ՄՀՀ լրատվության պատասխանատուի խոսքով, իրենց առաջնային խնդիրն է պարզել, թե որտեղ են  ՄՀՀ-ին տրված 25 մլն դոլարի վարկի մասին փաստող թղթերը. «Մենք երբեւէ չենք ասել, որ մենք պարտք չենք, մենք ուղղակի ուզում ենք հետաձգել մեր 10 մլրդ 200 մլն պարտքը, որը համարժեք է 25 մլն դոլարին: Եւ մեզ համար զարմանալի է այն փաստը, որ 2013 եւ 2014թթ սկսած՝ պետբյուջեում չկա նշված այդ գումարը, եւ դա հավանաբար արվել է Դավիթ Սարգսյանի ձեռքով»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո օգոստոսի 21-ի Կառավարության որոշմամբ հանձնվեց Պաշտպանության նախարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ