News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի հերթական ապօրինության մասին:

«Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որեւէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել եւ որեւէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը: Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն  ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:

Ասելիքիս համար որպես ակնառու օրինակ է ծառայում կրկին Երեւանի թ.27 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով ազատված հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհու եւ սոցաշխատողի կողմից դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:

Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով եւ ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր պարապուրդները: Սոց աշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է, իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է 22.08.2014թ.-ից եւ դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետք է հաշվարկի 29.03.2013 թվականից մինչեւ աշխատանքի վերականգնվելու օրը, որը նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու: Նշեմ նաեւ, որ այս

ուսուցչուհին դեռեւս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք է վերականգնվեր աշխատանքի եւ նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվել է, սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին

լեզվի եւ գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի համապատասխանում մանկավարժական գործունեությանը: Բնականաբար այս փաստը բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհուն ու նշանակում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի 26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում եւս:

Նշեմ, որ մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թե մեկ, այլ երկու ուսուցիչների հետ: 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որովհետեւ նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Փաստորեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել 22.08.2014թվականին:

Մազաչափ չեմ կասկածում, որ այս բողոքարկման արդյունքում եւս դատավճիռը լինելու է ի օգուտ ուսուցչուհու, սա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի գումարներն ավելի են աճելու՝ ի վնաս դպրոցի բյուջեի: Արդյունքում, արդեն դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետեւանքով տուժում է դպրոցի բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները, իսկ դպրոցի լիազոր պետական մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը ոչ մի ձեւով չի կանխում այս ամենը, ժամանակավոր պաշտոնակատարին չի սանձում ասելով, որ բավական է ենթարկվես նախկին տնօրենին, դու պետք է առաջնորդվես դպրոցի շահերով, պետք է կատարես դատարանի վերջին վճիռն ու վերականգնես անօրեն ազատված ուսուցչուհուն, որպեսզի հարկադիր պարապուրդի վճարները չաճեն: Ի վերջո, եթե տարեվերջին պարզվի, որ դպրոցի բյուջեն պակասորդ ունի, դա գլխացավանք է հենց քաղաքապետարանի համար:

Ավելացնեմ, որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայց պահում է 74 տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է եւ չունի համապատասխան կրթություն, ինչպես նաեւ թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր ուսուցիչներ:

Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել եւ պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների արդյունավետ..

Ավելացնեմ, որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայց պահում է 74 տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է եւ չունի համապատասխան կրթություն, ինչպես նաեւ թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր ուսուցիչներ:

Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել եւ պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների արդյունավետ ծախսելու գործընթացը, բացահայտել ու կանխել այս ուղղությամբ ցանկացած ոտնձգություն:

Իսկ այն, ինչ այսօր կատարվում է վերոնշյալ դպրոցի բյուջեի հետ, լիազոր պետական մարմնի կողմից կամ թողտվության կամ անզորության ու անտարբերության տպավորություն է թողնում»:

Տպել
Ամենաշատ