News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը նախաքննական մարմնին չեն ասել, որ իրենց բերման ենթարկելուց հետո ոստիկանական բաժանմունքում ծեծի են ենթարկել, քանի որ անիմաստ են համարել բողոքել մի համակարգի դեմ, որի դեմ իրենք դուրս են եկել: Այս մասին այսօր՝օգոստոսի 22-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին ասաց  ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

«Էն ժամանակ մարդիկ նենց հոգեբանական սթրեսի տակ էին: Ինձ ասում էին՝ գրանատ եք գցել: Ինձ մինչեւ տանելը ոստիկանները բռնությունների չեն ենթարկել, ամեն ինչ եղել է Կենտրոնի ոստիկանատանը: Սաղ սկսել ա ձերբակալելուց հետո: Ոչ մեկս էլ նախաքննական բաժնին չէինք հավատում: Համակարգի դեմ բողոքելու էինք դուրս եկել, էդ նույն համակարգին նույն համակարգից բողոքեինք, անիմատ կլիներ: Ճիշտը կռվելն էր»,-հայտարարեց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը նշեց, որ դատարանում իրենք բարձրաձայնում են բռնությունների մասին, քանի որ մտածում են, որ առանց բարոյական արժեքների էլիտա է ձեւավորվել, եւ դրա մասին բոլորը պետք է իմանան:

«Երբ ես ասում եմ՝ իմ նկատմամբ բռնություն են գործադրել, ես դա չեմ ասում, որ քննություն նշանակվի: Ես էդ ասում եմ, որ իրանք իմանան, որ իրանք ամենաստոր սուկաներն են»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Շանթ Հարությունյանը նաեւ նշեց, որ ոստիկանական բաժանմունքում իրեն եւ իր ընտանիքին սպառնացել են, ասել են, որ որդուն կվնասեն։

«Ոստիկան էր, ինձ եկել, ասում ա՝ հարազատներդ պրոբլեմներ կունենան: Էդ տականքին ես ասում եմ՝ բացի տղուցս ոչ մի հարազատ չունեմ, 3 օպեր կողքից ասում են՝ տղեն կողքի սենյակում ա: Ինքն ասում ա՝ հեսա երեխուդ բերում եմ, դեմդ փրթիկ-փրթիկ անեմ»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ