News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Փոքր Կենտրոնում շինարարությունը կանոնակարգելու մասին օրինագիծ է նախապատրաստվում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողներին հայտնեց քաղաքաշինության նապարար Նարեկ Սարգսյանը՝  ամփոփելով Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը: Նրա խոսքով՝ օրինագծի մշակումը գտնվում է եզրափակիչ փուլում:

Նկատենք, որ նման օրինագծի անհրաժեշտության մասին դեռ 2 տարի առաջ հայտարարել էր Տիգրան Սարգսյանի նախկին կառավարությունը, որի նպատակը մայրաքաղաքի պատմական տեսքի պահպանությունը պետք է լիներ:

Բացի այդ, հունիսի սկզբին արդարադատության նախարարություն էր ներկայացվել շինարարության թույլտվության նոր կանոնների մասին որոշման նախագիծը, որը կառուցապատողների կպարզեցնի համար փաստաթղթաշրջանառությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ