News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զարմանալի է՝ ինչպես կարելի է անվերջ խոսել կապիկների մասին ու անվերջ հարցեր տալ դրանց մասին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը:

«Եթե փաստի առթիվ հարուցված է գործ, ապա դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները: Խնդրում եմ, ավելի լուրջ հարցեր տվեք: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է այս թեման անընդհատ արծարծել, երբ կան ավելի լուրջ հարցեր: Ես պարզապես զարմանում եմ: Ենթադրենք մի կապիկ սատկել է, ես հաստատ չգիտեմ: Եւ ի՞նչ: Պետք է մոռանալ ամեն բանի մասին եւ կենտրոնանալ միայն դրա վրա՞: Հազար անգամ արդեն այդ հարցը տրվել է», - հայտարարեց նախարարը:

Նշենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ մի քանի կապիկ էր ներկրվել Հայաստան, ընդ որում, հավանաբար Գվինեայից եւ հնարավոր է՝ Էբոլա տենդի կրողներից: Սակայն կենդանիների ներկրումն ու արտահանումը վերահսկող գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ