News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին:

Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել ավելի հաճախակիացնել այդպիսի այցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, եւ դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային խնդիրների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Հայաստան է ժամանել եւս մեկ անգամ հավաստելու իր խորը հարգանքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ նախագահի եւ հայ ժողովրդի հանդեպ, ավելի ամրապնդելու եւ նոր որակ հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Իրակլի Ղարիբաշվիլին համակարծիք է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, եւ նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջեւ կապերը: Վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է եւ այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարեւանն է, այլեւ բարեկամ պետություն: Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել: Վարչապետը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի օրերին Հայաստանում իր եւ իր գլխավորած պատվիրակության նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի մասին, որը, նրա խոսքով, միայն բարեկամի կողմից կարող է դրսեւորվել:

Իրակլի Ղարիբաշվիլին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում Երեւանում ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքները, ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հանրապետության նախագահի հետ Վրաստանի վարչապետը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը, նաեւ՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են նշել ս.թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Հանդիպումից հետո, ի պատիվ Վրաստանի վարչապետի եւ նրա գլխավորած պատվիրակության, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ