News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնխարար Իգոր Մորգուլովը Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադեին հանձնել է Ճապոնիայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է:

ՌԴ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այս որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Տոկիոյի կողմից ՌԴ-ի մի շարք քաղաքացիների նկատմամբ ներդրված պատժամիջոցների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նկատմամբ Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակում ներառվել են 40 ֆիզիկական անձինք, ովքեր, Տոկիոի կարծիքով «ներգրավված են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»:

Համաձայն ցուցակի, Ճապոնիան սառեցնում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ղրիմի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովի, հանրապետության Պետխորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի, Սևծովյա նավատորմի հրամանատարի տեղակալ Ռուստամ Թեմիրգալիևի և մի շարք այլ անձանց ակտիվները, Ղրիմի Հանրապետության Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Պյոտր Յարոշը, ԴՄԾ Սևաստոպոլի վարչության ղեկավար Օլեգ Կոժուրան, Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Սևաստոպոլի դատախազ Իգոր Շևչենկոն եւ այլն:

Պատժամիջոցները նախատեսում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բանկային հաշիվների սառեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ