News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Հյուսիսային պողոտան վերակառուցումից հետո կկանաչի:  Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով պաշտոնավարման  100 օրվա արդյունքները:

Ըստ նրա՝ վերակառուցման ավարտից հետո՝ հոկտեմբերին, պողոտան ամբողջությամբ կկերպարանափոխվի:

«Թփերի փոխարեն ծառեր կհայտնվեն: Մենք կանաչով կպատենք նաեւ շենքերի պատերը՝ նոր տեխնոլոգիայի օգնությամբ: Ծաղիկներով խոշոր զամբյուղներ կտեղադրենք: Բացի դրանից,  նոր լապտերներ կհայտնվեն», - նշել է նախարարը:

Նշենք, որ քանի տարի է Հյուսիսային պողոտան քննադատվում է՝ որպես «հին Երեւանի շիրմաքար». այն կառուցելու համար քանդվել են տասնյակ հին տներ, իսկ դրանց բնակիչները՝ վտարվել առանց փոխհատուցման:  Քար չեն խնայել, սակայն չեն տնկել անգամ մեկ ծառ:  Դա պողոտան  «անկրկնելի» է դարձրել Երեւանում օգոստոսյան  շոգին զբոսնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ