News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը 2013 թվականի մարտի 30-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Թելման Սաղաթելյանի դրդմամբ, վթարի փաստի առթիվ նյութերի նախապատրաստելու ընթացքում ՃՏՊ մասնակիցներ Անժելա Ջանգիրյանից եւ Համլետ Գրիգորյանից բացատրություններ վերցնելիս խեղաթյուրել է վթարի իրական հանգամանքները:

Աշոտ Ասատուրյանն Անժելա Ջանգիրյանին եւ Համլետ Գրիգորյանին թելադրել է դեպքի իրական փաստական հանգամանքներին հակասող բացատրություններ՝ ՃԵԿ խախտումը վերագրելով վթարում ակնհայտ անմեղ Համլետ Գրիգորյանին:

Խեղաթյուրված եզրահանգումների հիման վրա ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը 2013 թվականի ապրիլի 27-ին կայացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին ապօրինի որոշում, որն օգտագործելով Թելման Սաղաթելյանի եւ Անժելա Ջանգիրյանի կողմից նախնական համաձայնությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲ ընկերությունից խմբով հափշտակել են խոշոր չափերի հասնող գումար եւ նշված ընկերությանը խաբեությամբ պատճառել խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Աշոտ Ասատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թելման Սաղաթելյանի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Անժելա Ջանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ