News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2013-2014. ուսումնական տարում քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները դպրոց են ճանապարհել 8810 երեխայի: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից ոլորտում իրականացված ծրագրերն ու խոսել  ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին:

Մասնավորապես նշվել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում սովորել է ավելի քան 79 հազար աշակերտ, որոնցից 6858-ը այս տարի ավարտել է հիմնական, 441-ը`միջնակարգ դպրոցը:  Սովորողների առաջադիմությունը կազմել է 97%,  իսկ ուսման որակը՝ 45%: 

Վարչության պետն ընդգծել է, որ մայրաքաղաքի 44 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար: Նրանց հետ աշխատել են 250 հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ եւ լոգոպեդներ։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով նշվել է, որ 2013-2014. ուսումնական տարում քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները դպրոց են ճանապարհել 8810 երեխայի: Նույն  ժամանակահատվածում համայնքային բյուջեի միջոցների հաշվին վարչական շրջանների մանկապարտեզներում բացվել են լրացուցիչ 7 խմբեր՝ շուրջ 1500 երեխայի համար:

Տպել
Ամենաշատ