News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դատապարտում է Նոր Նորքի թիվ 101, 116 եւ 118  մանկապարտեզներին «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից անորակ թռչնամիս մատակարարելու դեպքը: Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ ցնցված է տեղի ունեցածով:

«Դեպքի օրը, վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները գտնվել են արձակուրդում: Իսկ մատակարարն այդ օրը գործել է հապճեպ եւ, թռչնամիսն անմիջապես թողնելով մանկապարտեզում, հեռացել: Ի դեպ, այդ օրը տվյալ մատակարարն առաջին անգամ էր սնունդ մատակարարելու: Ինչ վերաբերում է սննդի ընդունմանն ու հանձմանը, ապա նշեմ, որ մատակարարը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, ավելին, մանկապարտեզների սնունդ ընդունող պատասխանատուների փաստաթուղթ ներկայացնելու պահանջին ի պատասխան նա նշել է, որ շտապում է եւ բոլոր ձեւակերպումները կկատարի ավելի ուշ: Դեպքից անմիջապես հետ ոստիկանության աշխատակիցները առգրավվել ու կապարակնքել են ապրանքը եւ ուղարկել փորձաքննության»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի որոշմամբ ստուգայցեր են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր այն մանկապարտեզներ, որտեղ առկա է կենդանական ծագման մթերք եւ ստուգվել են թռչնամսի, մսի եւ  հավկիթի պահպանման պայմանները: Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին տվյալ ապրանքատեսակների համապատասխանությունը պարզելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքատեսակներից նրանք վերցրել են փորձանմուշներ եւ  փորձարկման նպատակով տրվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Օգոստոսի 18-ի հետազոտությունների տվյալներով, անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների համաձայն, պարզվել է, որ բոլոր նմուշներն առանց սահմանափակման պիտանի են օգտագործման:

Տպել
Ամենաշատ