Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող օղու արտադրամասում օգոստոսի 22-ի առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի մասին NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել:

Պարզվել է դիակի ինքնությունը, նա նույն գյուղի բնակիչ է, 58 տարեկան, արտադրամասում աշխատում էր որպես գիշերային պահակ: Նրան հայտնաբերել են մահճակալի վրա՝ պառկած վիճակում: Մահվան պատճառները հայտնի կլինեն դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո:

Իսկ մինչ այդ ոստիկանությունից նշել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննություն է կատարվում: Խոսքը «Rukar Group»-ի արտադրամասի մասին է: