News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է կրկնակի անգամ մեծացնել մրգերի, բանջարեղենի, պահածոների, հյութերի, գինու եւ կոնյակի արտահանումը Ռուսաստան: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը: Նրա խոսքով՝ արեւմտյան պարենային ապրանքների նկատմամբ ռուսական պատժամիջոցների պայմաններում Հայաստանի դիրքերը ռուսական շուկայում կարող են էլ ավելի հզորանալ:

Նախարարն ընդգծեց, որ այդ շուկան Հայաստանի համար նորույթ չէ. տարիներով եւ տասնամյակներով Ռուսաստանը եղել եւ մնում է հայկական պարենի գլխավոր արտահանողը: «Տարբեր տարիներին, դեռ խորհրդային ժամանակներում մենք Ռուսաստան ենք  արտահանել մեր պտուղ-բանջարեղենային արտադրանքի 70-75%-ը», - հայտարարեց նախարարը:

Այդ առիթով նախարարը հավելեց, որ արտահանման կրկնակի ավելացումը լիովին իրատեսական է ոչ միայն մրգերի ու պահածոների, այլ նաեւ բանջարեղենի  դեպքում: «Ուստի մենք կոչ ենք անում մեր պահածոների գործարաններին ուշադրություն դարձնել բանջարեղենային նախուտեստների պահածոյացմանը: Մեր ռուս գործընկերները հավաստիացնում են, որ դրանց պահանջարկը ռուսական շուկայում կայուն բարձր կլինի», - հավելեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ