News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանի գյուղնախարարության կողմից մեկնարկել է գյուղացիներին արտոնյալ լիզինգի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիրը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը: Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել մոտ 300 տրակտոր, մոտ ժամանակներս այդ թիվը կավելանա եւս 80-ով: «Գյուղացիների համար գյուղտեխնիկայի հասանելի լիզինգի ծրագիրը մեզ համար շատ կարեւոր եւ մենք այն կշարունակենք», -հավելեց Կարապետյանը:

Նա նշեց, որ արտոնյալ ծրագրերով գյուղտեխնիկայի տրամադրման գործում առաջնահերթությունը կտրվի կոոպերատիվներին: Հողամասերի տրոհվածությունը (հանրապետությունում մոտ 340 գյուղացիական տնտեսություններ են գործում) նվազեցնում է մշակման արդյունավետությունը եւ բարձրացնում բերքի ինքնարժեքը:

«Կոոպերատիվը ինքնանպատակ չէ, այն կարող է լինել արդյունավետ, եթե հիմնված լինի ընդհանուր շահի, ընդհանուր պատասխանատվության վրա: Ուստի, մենք խթան ենք, տալիս, իսկ որոշողն, իհարկե, գյուղացին է», - հայտարարեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ