Հայաստանի 24 ձկնաբուծարաններ ՌԴ արտահանման իրավունք ունեն: Այդ մասին այսօր՝ օգոդտոսի 22-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով՝ եւս 20 արտադրողների հարցումներ դիտարկվում են «Ռոսսելխոզնադզորի» կողմից:
Արեւմտյան պարենային ապրանքների նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների պայմաններում լավ հնարավորություններ են ստանում երրորդ երկրների մատակարարները: «Մեր իշխանը Ռուսաստանում մեծ ժողովրդականություն է վայելում: Այո՛, այն կարող է ավելի թանկ լինել քան թուրքական ձկները: Սակայն պատահական չէ, որ թուրք մատակարարները ռուս գնորդին ներգրավելու համար իրենց ձուկն անվանում են հայկական», - հավելեց նախարարը:
Նշենք, որ 2013թ. Հայաստանի ձկան արտահանումը կազմել է 2,2 հազար տոննա, խեցգետնինը՝ 4,3 հազար տոննա: Ձկների գրեթե 100%-ը եւ խեցգետինների 90%-ը արտահանվում է Ռուսաստան: