News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կիբորգ-միջատները շուտով կկարողանան մարդուն փոխարինել հետախուզական գործողություններում, որոնք հատուկ ռիսկերի հետ են կապված: Նման պնդմամբ հանդես են եկել ամերիկացի հետազոտողները:

Գիտնականները միջատների մեջ սարք տեղադրելու միջոց են գտել, որը թույլ կտա հեռավորությունից կառավարել նրանց: Մասնագետները նշում են, որ առաջընթացը կարող է հանգեցնել նոր սերնդի բիո-ռոբոտների ստեղծման:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները թիթեռների թռչող մկանների շահագործման եղանակ են մշակել: Ըստ «Mail Online»-ի, անցկացված հետազոտության ընթացքում նրանք սովորել են կառավարել դրանք տարբեր հաճախականությամբ էլեկտրական ազդակների օգնությամբ:

«Ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք իմանալ, արդյո՞ք կարող ենք կառավարել միջատների շարժումներն այնքան, որպեսզի նրանց օգտագործենք որոնողական եւ փրկարարական գործողություններում: Գաղափարը այն է, որ ստեղծվի միջատների ճկուն սենսորային ցանց, որն էլ կնույնականացնի ողջ մնացածներին կամ կյանքին սպառնացող վտանգները, որոնք ծագել են տարերային աղետի հետեւանքով»,- նշել է դոկտոր Ալպեր Բոզկուրտը, ով գլխավորել է հետազոտությունը:

«FedPost.ru»--ի փոխանցմամբ, մեթոդաբանությունը ենթադրում է միջատի մեջ էլեկտրոդի տեղադրում, երբ թրթուրը դեռեւս շերամի մեջ է եւ վերածվում է թիթեռի: Էլեկտրոդը միացնելով մկանային խմբերին, որոնք պատասխանատու են թիթեռի թռիչքի համար, խումբը հնարավորություն է ստացել վերահսկել էլեկտրոմիոգրաֆիկ ազդանշանները, որոնք թռիչքի ընթացքում մկաններին հաղորդում են, թե ինչ է պետք անել: Այնուհետեւ գիտնականները հավաքել են էլեկտրոմիոգրաֆիկ տվյալները միջատի թռիչքի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ