News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրազդանի «Ցեմենտ սերվիս» ընկերության աշխատակիցներին այսօր՝ օգոստոսի 22-ին, վճարել են 2 ամսվա աշխատավարձը՝ պարտք մնալով եւս երեք ամսվա աշխատավարձ։

«Մեզ տվել են մարտ ամսվա կեսը, մեկ էլ՝ ապրիլ ամիսը, իսկ մնացածից տեղեկություն չունենք, ոչ մի բան չեն ասել, դե երկուշաբթի պարզ կլինի, թե մնացածը երբ կտան։ Ճիշտ ա՝ քիչ ա, բայց որ էս էլ տվեցին, էլի բանա»,- NEWS.am-ին պատմեցին գործարանի բանվորները:

Նշենք, որ գործարանի աշխատակիցներին դեռ օգոստոսի 5-ին կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ խոստացել էին վճարել ամբողջ պարտքը առաջիկա երկուշաբթի, սակայն վճարել ենն միայն այսօր և միայն 2 ամսվա պարտքը:

Գործարանի աշխատակիցները հույս ունեն գործարանի ճակատագրի վերաբերյալ հարցերի պատասխանը ստանալ երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին. խոսակցություններ կան, որ երկուշաբթի գործարանը  վերագործարկվելու է, սկսելու է աշխատել, իսկ թե ով է դրա ներկայիս սեփականատերը, գործարանի աշխատողները նախկինի պես անտեղյակ են:

«Ոչ լինում ա՝ դուրս գանք, ոչ էլ մնանք, անելանելի վիճակում ենք»,- դժգոհեցին նրանք։

Նշենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել է, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ