News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայրում օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին են մասնակցում 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտներ, ինչպես նաեւ արդեն երկրորդ տարին «Խաղաղության սուրհանդակներ» նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ:

Այսօր նրանց է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, ծանոթացել պայմաններին եւ սկաուտների առօրյային:

Կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» կազմակերպությանը 2011թ. անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծված բանակավայրում նվիրատվության շնորհիվ, ըստ պատասխանատուների, հնարավոր է դարձել այս տարվա բանակումին ավելի մեծ թվով սկաուտների հյուրընկալել:

2014թ. մարտի 29-ից բանակավայրում Հայաստանի նախագահի հովանու ներքո եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 29-ին:

Այցի ընթացքում նախագահը բացել է բանակավայրի նոր տարածքի գործունեությունն ազդարարող ցուցատախտակը: Կառուցապատված տարածքն այժմ կարող է ընդունել շուրջ 400 սկաուտի:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Բյուրականում մասնակցել է նաեւ համահայաստանյան բանակումի փակման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ