News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին Արգենտինայի Լանուսի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում են շնորհել՝ «Լատինական Ամերիկայում ընդհանուր հումանիտար գործի զարգացմանը ներդրած ավանդի համար», հայտնում են տեղի լրատվամիջոցները։

«Միայն գրքերով չեն սովորեցնում, սովորեցնում են նաեւ սեփական օրինակով», - ասել է ուսհաստատության ռեկտոր Անա Խարամիլյոն։ Ըստ նրա՝ հենց Ֆիդել Կաստրոն է ցույց տվել եւ իր հեղափոխական օրինակով շարունակում է ցույց տալ իր գաղափարների արդարացիությունը, իր անբեկանելի ամրությունը եւ համոզմունքը, որ ավելի լավ աշխարհը հնարավոր է», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Լանուսի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը շնորհվում է մարդու իրավունքների, Լատինական Ամերիկայի ինտեգրացիայի, համերաշխության ու խաղաղության գործին նվիրյալ անձանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ