News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փոստատարներից 23 տարի է պահանջվել Ավստրիայի Կրամզախ քաղաքից Գերմանիայի հարավ-արեւելքի Բրայյթնաու քաղաք բացիկ հասցնելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Այս պատմության արմատները հասնում են 1991թ., երբ ավստրիացի երիտասարդ ամուսնական զույգն իսպանական կուրորտում ծանոթացել էր Գերմանիայից գնացած նորապսակների հետ:  Ընտանիքներն արագ մտերմացել էին եւ պայմանավորվել հանգստի ավարտից հետո էլ նամակագրական կապ պահել: Ավստրիացի զույգը, հայրենիք հասնելով, բացիկ էր ուղարկել նոր ծանոթներին: Սակայն այն կորել էր երկու տասնյակ տարի, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալպիական հանրապետությունից ողջույններով բացիկը միայն հիմա է տեղ հասել: Հասցեատեր Հայդի Զայերը եւ նրա ամուսին Զիգֆրիդը միանգամից չեն հասկացել՝ ինչումն է բանը: Անգամ չեն կարողացել հիշել անունները, որոնք գրված էին  բացիկի տակ:

«Ես շատ ուրախ եմ անցյալից նման ողջույն ստանալու համար: Եթե ազգանուններն էլ հիշեի.... Հաճույքով նրանց հետ եւս մեկ անգամ կտեսնվեի»,- Հայդիի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները:

Հայտնի չէ, թե բացիկն ինչու է այդքան ուշացել: Գերմանական փոստային  Deutsche Post կոնցեռնում հրաժարվում են մեկնաբանություններից ու ձեռքերը լվանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ