News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ջոս» ռեստորանային համալիրի ակումբում օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչը ստիպված են եղել հանդարտեցնել իրավապահների միջամտությամբ: Ըստ ականատեսներից մեկի՝ ռեստորանից ահազանգել են ոստիկանների, որոնց ժամանելուց հետո միջադեպը հարթվել է:

Ոստիկանությունից հաստատեցին կատարվածը, սակայն մանրամասները չհայտնեցին:

Համալիրի կառավարիչ Վահրամ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ թեթեւ ընդհարում է տեղի ունեցել, որը վայրկյանների ընթացքում հարթվել է:

«Լուրջ ոչինչ չի եղել, պարողներն իրար չեն հասկացել, թեթեւակի ընդհարում է եղել, որը վայրկյանների ընթացքում հարթվել է: Ոստիկանություն էլ բողոք չենք ներկայացրել, որովհետեւ ոչինչ չի եղել, իսկ դեպքին արձագանքել են հենց մեր համալիրի հենակետի աշխատակիցները»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ