News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը տարեկան 1,6 մլրդ դոլար է ծախսում ծխախոտի նկատմամբ ամերիկյան զինծառայողների թուլության համար: Պենտագոնը գումարը ծախսում է իր բյուջեից իր ռազմական անձնակազմի՝ ծխելու հետ կապված հիվանդությունների բուժման նպատակով, հաղորդում է  Bloomberg Businessweek շաբաթաթերթը:

Թերթի տվյալներով՝ ամերիկյան ԶՈՒ-ի յուրաքանչյուր 4-րդ զինծառայող ծխում է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Զինվորականների շրջանում ծխողների նման մեծ քանակությունը վերլուծաբանները բացատրում են ծառայության սթրեսայնությամբ: Սակայն ծխելու հակառակորդները նշում են, որ էմոցիոնալ ծանրաբեռնվածության հետ կարելի է պայքարել նաեւ այլ մեթոդներով: Առողջ ապրելակերպի կողմնակիցները բազմաթիվ անգամներ քննադատել են Պենտագոնի ղեկավարությանը, քանի որ վերջինս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ծխելու դեմ պայքարում, ինչպես դա արվում է  քաղաքացիական կայնքում: Մասնավորապես, զինծառայողները ծխախոտի բազաներում դեռեւս հնարավորություն ունեն այն ձեռք բերել զեղչով: 

Պաշտպանության նախարարությունում վերջին տարիներին որոշ փորձեր են արվել եթե չարգելել, ապա գոնե սահմանափակել ռազմական օբյեկտներում ծխախոտային  արտադրանքի օգտագործումը, սակայն այդ բոլոր փորձերը անհաջողությամբ  եհն պսակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ