Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 15.20-ին, 1991 թ. ծնված Արմեն Հ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 23 սմ ընդհանուր երկարության շեղբով դանակ, նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «Վոլտրան» տիպի գազային ատրճանակ` 5 դետալների հետ միասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արմեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը 1 տարի առաջ իրեն տվել է Ստյոպա Ղ.-ն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ստյոպա Ղ.-ի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Արմեն Հ.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:
Կատարվում է քննություն: