News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թունիսի իշխանությունները նոր հարկ է մտցրել, որը հարկադրված են վճարել օտարերկրացիները (ոչ ռեզիդենտները) երկրից դուրս գալու համար: Նման դրույթ է հայտնվել օգոստոսի 7-ին Ազգային ասամբլեայի կողմից (խորհրդարանի) ընդունված Պետբյուջեի մասին լրացուցիչ օրենքում:

«Ցտեսություն» անունը կրող հարկի չափը կկազմի 30 թունիսական դինար (17,65 դոլար): Տվյալ օրենքը տարածվում է արտասահմանում մշտապես ապրող բոլոր ոչ ռեզիդենտների վրա: Նորարարությունը կտարածվի նաեւ Թունիս հանգստանալու ժամանած զբոսաշրջիկների վրա:

Թունիսի ֆինանսների նախարարության Հետազոտություների եւ հարկային օրենսդրության տնօրինության ղեկավար Հաբիբի Լուատի խոսքով՝ օրենքը ուժի մեջ կմտնի արդեն օգոստոսի 28-ից: Գերատեսչության ներկայացուցիչը ընդգծել է, որ այս միջոցառումը թույլ կտա լրացուցիչ 23.5 մլն դոլար բյուջե ներգրավել, իսկ 2015թ.՝ 71,5 մլն դոլար:

Ավելի վաղ, Թունիսի տուրիզմի նախարար Ամել Քարբուլը հայտարարել էր, որ օտարերկրացիները մինչեւ հոկտեմբերի վերջ, այսինքն՝ մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ստիպված չեն լինի նման հարկ վճարել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նմանատիպ հարկն արդեն գոյություն ունի Թունիսում եւ տարածվում է ռեզիդենտների վրա (երկրում գրանցված Թունիսի քաղաքացիներ եւ օտարերկրացներ): Այդ մարդիկ երկրից դուրս գալու համար պետք է վճարեն 60 թունիսական դինար (35,29 դոլար)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ