Իրանում տեղի է ունեցել ուրանի հարստացման նոր ջերմային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, որ նոր համալիրը Իրանի եւ մյուս համաշխարհային տերությունների կառավարությունների միջեւ կնքված գործարքի մի մասը կկազմի:
Հստակեցվում է, որ համալիրը կմշակի իրանի հեքսաֆտորիդ, որը կարող է օգտագործվել ատոմային զենքի ստեղծման համար, հաղորդում է Gazeta.ru-ը:
Ավելի վաղ, ՄԱԳԱՏԷ-ի ամենամսյա զեկույցում նշվում էր, որ Իրանը շարունակում է հետեւել ատոմային ոլորտում իր գործունության սահմանափակումներին՝ անցած տարի ձեռբերված պայմանավորվածություններին համապատասխան: